«Հնարավոր է, որ որոշ ապրանքներ թանկացել են: Իհարկե, չեմ կարող ասել, որ դա հաճելի է, բայց վերլուծություն, որ ընդհանարապես, թանկացում է եղել, այդպիսի բան չեմ կարդացել»,- սա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի պատասխանն է լրագրողների հարցին`ինչպես է վերաբերվում այն իրողությանը, որ Հայաստանում առաջնային օգտագործման ապրանքները թանկացել են, հունվարի մեկից էլ նոր թանկացումներ են սպասվում:
«Դուք տեսե՞լ եք լուրջ վերլուծություն թանկացումների մասին»,- լրագրողների հարցին հարցով պատասխանեց Ջեմմա Բաղդասարյանը:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում պնդեց`հունվարի 1-ից նոր թանկացումներ չեն լինի:
Ինչ վերաբերվում է արդեն թանկացած ապրանքատեսակներին էլ ասաց`դրանք միշտ չէ, որ իշխանության մեղքով են եղել, օրինակ, կարագի թանկացումը միջազգային շուկաների ազդակների անդրադարձ է, ուստի, կառավարությունն այստեղ անելիք չունի:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ