Կիևում Ուկրաինայի ազգային անվտանգության աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի տանը, հաղորդում է svoboda.org-ը:
Ազգային անվտանգության աշխատակիցները կոտրել են Սաակաշվիլիի բնակարանի դուռը, փաստաբաններին և Գերագույն Ռադայի պատգամավորներին ներս չեն թողնում:
Սաակաշվիլին իր Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ինքը գտնվում է տանիքի վրա: Նա իր համախոհներին կոչ է արել թույլ չտալ իրեն ձերբակալել և սպառնում է ցատկել տանիքից:
Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Սաակաշվիլիին մեղադրել էր պետական հեղաշրջման փորձի մեջ այն բանից հետո, երբ Սաակաշվիլին իր համախոհների հետ վրանային ճամբար գցեց Գերագույն ռադայի շենքի մոտ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ