Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռիո» ժամանցի ու առևտրի կենտրոնի ցուցանակը դեռևս շարունակում է միայն ռուսատառ լինել. «Փաստ»

Դեկտեմբեր 05,2017 11:45

Երևանում շաբաթներ առաջ բացված «Ռիո» ժամանցի ու առևտրի կենտրոնի ցուցանակը դեռևս շարունակում է միայն ռուսատառ լինել, թեև ըստ օրենքի՝ դրա կողքին պիտի լիներ նաև հայերեն տարբերակը։ Սրանից մոտ երեք շաբաթ առաջ, երբ խոսեցինք Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանի հետ, նա տեղեկացրեց, որ առաջիկա օրերին պատրաստվում են այցելել առևտրի կենտրոն՝ իրազեկում անելու նպատակով։

Այդ օրվանից բավական ժամանակ է անցել, բայց մինչ օրս առևտրի կենտրոնի ճակատին տեսնում ենք միայն ռուսատառ ցուցանակ։ Կրկին զանգահարեցինք Լեզվի պետական տեսչություն։ Մարինե Հովյանը տեղեկացրեց, որ իրազեկումը առևտրի կենտրոն տարել են նախորդ երկուշաբթի, ինչին հետևել է «Ռիո»-ի ղեկավարության կողմից գրավոր պատասխանի փոխանցումը տեսչություն։

Այդ պատասխանի մեջ մասնավորապես ասված էր, որ դա իրենց ապրանքային նշանն է, և գովազդի մասին օրենքի 5-րդ կետի համաձայն՝ հայերենի պահանջը չի տարածվում ապրանքանշանների վրա։

Գովազդի մասին օրենքն իսկապես նման կետ պարունակում է։ Հայաստանում գովազդի լեզուն հայերենն է, որը, սակայն, բացառություն է նախատեսել։

«Բայց քանի որ տարընթերցումներ է տալիս այդ հոդվածը, մենք, բնականաբար, մնում ենք մեր դիրքորոշմանը՝ ցուցանակը պետք է լինի հայերեն, պետք է ՀՀ քաղաքացին ստանա տեղեկատվություն հայերեն լեզվով»,- նշեց տեսչության պետի տեղակալը։

Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031