Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ընդդիմադիր դաշտ ասվածը բաժանում է մի քանի ուղղությունների, քանի որ ըստ նրա, այսօր Հայաստանում ընդդիմություն ասելով կարելի է տարբեր բաներ հասկանալ։ Եվ եթե «Ելքը» համարվում է քաղաքական ընդդիմություն, ապա օրինակ «Ծառուկյան» դաշինքը՝ բիզնես ընդդիմություն է։
«Ընդդիմություն կա նաև նույն Հանրապետականի մեջ, քանի որ նրանք էլ իրար են ընդդիմանում։ Մի մասն ընդդիմանում է վարչապետին, մի մասն ընդդիմանում է «մեծերին», մի մասն ընդդիմանում է «երիտասարդներին»։ Եվ այսպես, բոլորն իրար մեջ իրար ընդդիմանում են»,- ասաց Կ. Քոչարյանը։
Ստացվում է, որ հիմա մենք ունենք գաղափարական հենք ասվածից բավականին կտրված ու գնացած տարբեր հասարակական եւ սոցիալական շերտերից բաղկացած խմբեր, որոնք ամեն մեկն իր առանցքի շուրջը պտտվելով կարող է ամեն ինչին ընդդիմանալ, եթե թեման բխում է իր շահերից։
«Աշխարհում այսօր ձևավորվել է սպառողական հասարակություն, իսկ մեզ մոտ էլ ձևավորվել է սպառողական քաղաքական դաշտ։ Եվ անգամ Հանրապետականի ներսում են իրար դեմ պայքարում, որպեսզի կարողանան գործուղումներ գնալ, իրենց ռոումինգները վճարել, օգտվեն ծառայողական մեքենայից։ Սա է նրանց պատկերացրած քաղաքական ստատուսը»,- ասաց քաղտեխնոլոգը։
Մի բան է, երբ կուսակիցները միմյանց հետ պայքարում են ասենք՝ երկրի նախագահի աթոռի համար, մեկ այլ բան, երբ այդ պայքարը,իրենց իսկ խոսքերով «դիշովի կայֆերի համար է», համոզված է Կարեն Քոչարյանը։ Ու եթե գաղափարների համար մղվող աթոռակռիվը նորմալ երևույթ է բոլոր երկրներում, ապա մեզ մոտ մղվող պայքարը ծիծաղելի է
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում