Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոռ Դելքուր. «Հայաստանն իրեն ավելի վստահ պետք է զգա բանակցություններում՝ ունենալով նաև ԵՄ-ի լիակատար աջակցությունը». «168 ժամ»

Դեկտեմբեր 05,2017 11:20

Ֆրանսիացի վերլուծաբան Լոռ Դելքուրն ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը և Ֆրանսիայի, և ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է, քանի որ դրա բռնկման հավանականությունը չափազանց մեծ է։ «Կարծում եմ՝ Վիեննայում նախատեսվող հանդիպումը հնարավորություն է՝ մտքեր փոխանակելու՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Պետք չէ միամիտ լինել, որ այն բեկում կմտցնի, բայց նման հանդիպումներն անհրաժեշտ են, նման հանդիպումներից են սկսվում գլոբալ գործընթացները, նման հանդիպումների միջոցով են բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց ուղերթներ հղում, այնպես որ, թերագնահատել այս հանդիպումները պետք չէ։ Հետաքրքրական է, որ հանդիպումը տեղի է ունենալու Վիեննայում, և դրանից առաջ ակտիվորեն քննարկվում են Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցերը, քանի որ դրանք թույլ կտան պահպանել խաղաղությունը և ստատուս-քվոն սահմանին, որի կողմն են թե Թիլերսոնը, թե Լավրովը։ Ցանկալի կլիներ, որ այս հարցում միջնորդներն առաջընթացի հասնեին, սակայն ադրբեջանական կողմի հայտարարությունները թույլ չեն տալիս նման հույսեր ունենալ»,- ասաց Դելքուրը։

Թե ինչ կխոսեն նախարարները և համանախագահները՝ ֆրանսիացի վերլուծաբանը դժվարանում է նշել։

«Ելնելով Սերգեյ Լավրովի խոսքերից՝ համանախագահները պետք է իրենց առաջարկները, փաթեթները ներկայացնեն, փորձեն խոսակցություն ծավալել, սակայն քաղաքականությունները դեռ այդ առաջարկներն ընդունելուն և կառուցողական բանակցության պատրաստ չեն։ Սակայն պետք է միջնորդները կարողանան առաջ մղել մեխանիզմների ներդրման հարցը, քանի որ դրանք ամրագրված են անժամկետ համաձայնագրերում, որոնք կնքվել են Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև Ղարաբաղյան պատերազմից հետո, ինչո՞ւ են դրանք անտեսվում։ Եթե մի կողմ դնենք Վիեննան, կան այդ համաձայնագրերը շատ ավելի վաղուց, պետք է պարտադրել իրականացնել այն, ինչ նախատեսված է դրանցով։ Միջնորդները կարող են դա անել»,- ասաց Դելքուրը։

Գնահատելով հայաստանյան քաղաքականությունը՝ Դելքուրն ասաց, որ Հայաստանն այլևս ունի նաև ԵՄ-ի աջակցությունը բանակցություններում, քանի որ ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրում ԵՄ-ն աջակցում է այն դիրքորոշմանը, որը հայկական կողմն ունի բանակցություններում։ «Սա սիմվոլիկ, բայց կարևոր

նշանակություն ունի։ Հայաստանն իրեն ավելի վստահ պետք է զգա բանակցություններում՝ ունենալով նաև ԵՄ-ի լիակատար աջակցությունը»։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031