Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ այն սահմանելով «B+» «Կայուն» կանխատեսմամբ

Դեկտեմբեր 05,2017 11:16

Աշխարհի երեք առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) ամերիկյան կորպորացիան, արդեն երրորդ անգամ անընդմեջ վերահաստատել է հանրային ֆինանսների բնագավառում Երևան քաղաքի վարկանիշը՝ այն սահմանելով «B+» «Կայուն» կանխատեսմամբ:

Հարկ է նշել, որ աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից հաստատված վարկանիշը կարևոր ցուցիչ է միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար, քանի որ այդ կառույցների կողմից ներդրումային շուկա ընտրելիս հրապարակված նման ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ և հիմնավոր։ «Ֆիչ Ռեյթինգս»-ը, որպես միջազգային առաջատար վարկանիշային գործակալություն, համաշխարհային ներդրումային շուկաներին տրամադրում է աշխարհի տարբեր երկրների կամ քաղաքների տնտեսության ռիսկերի և առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը և «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպությունը ստորագրեցին Երևան քաղաքի հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր:

Շնորհված վարկանիշի հիմնավորումներն ու կանխատեսումներն առավել մանրամասն՝ «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության պաշտոնական կայքում:

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031