Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը հիշեցրեց՝ առաջին անգամ չէ, որ Մանսուրյանի ստեղծագործությունն առաջադրվում է «Գրեմմիի». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 05,2017 11:08

Օրերս հայտնի դարձավ, որ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում։ Նրա հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված  է «Լավագույն  երգչախմբային ներկայացում» եւ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում։

ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ Տիգրան Մանսուրյանի քրոջ դուստրը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե «Գրեմմիի» առաջադրվելը Մանսուրյանի նախաձեռնությո՞ւնն է եղել, թե՞ նրան համապատասխան առաջարկ է արվել, նշեց. «Նա չէր կարող ցանկություն հայտնել, այն էլ ինքը, հեչ երկրային չէ, ախր։ Ես հստակ կարող եմ ասել, որ բացառվում է՝ ինքը առաջարկած լինի, կարծում եմ՝ նրա զարմանքը նույնքան մեծ է եղել, որքան մերը, եւ «Գրեմմիի» առաջադրվելը նրա համար նույնքան անսպասելի է եղել, որքան մեզ համար»։

Տիկին Պետրոսյանը շեշտեց՝ «Ռեքվիեմ»-ը աստվածային ստեղծագործություն է, եւ, անկախ «Գրեմմիի» արդյունքներից, մնալու է պատմության մեջ. «Տիգրան Մանսուրյանն ունի գործեր, որոնց ոչ բոլորն են ծանոթ, սակայն դրանք մնալու են հայ երաժշտության պատմության մեջ»,- ասաց նա։

Ի դեպ, տիկին Պետրոսյանը հիշեցրեց՝ առաջին անգամ չէ, որ Մանսուրյանի ստեղծագործությունն առաջադրվում է «Գրեմմիի». «Մանսուրյանի ստեղծագործությունը ներառված էր սաքսոֆոնահար Ժան Գարբարեկի (Jan Garbarek) ալբոմում, եւ այն 2004-ին առաջադրվել էր «Գրեմմիի»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031