Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազը, բենզինը, հավի միսը կթանկանան. ՀՀ կենտրոնական բանկը գնաճ է կանխատեսում. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 05,2017 11:04

ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է էական գնաճ: Արդեն առաջիկայում, ինչպես նշված է ԿԲ-ի 2017 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, գների աճին կնպաստեն մի քանի գործոններ:

Ըստ ԿԲ-ի, հասարակության մոտ նկատվում է «կարճաժամկետ գնաճային սպասումների աճ, ինչին նպաստում են շուկայում որոշ առաջնային սպառման ապրանքների բարձր գնաճի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը եւ հնչեցվող տարատեսակ մեկնաբանությունները»: Հասկանալի է, որ խոսքը մասնավորապես վերաբերվում է կարագի, մեղմ ասած, թանկացմանը:

Հաջորդ գործոնը, որը կարող է նպաստել գնաճին, պայմանավորված է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ եւ հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներով: ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրով սահմանված էր մոտ 800 անուն ապրանք, որոնց նկատմամբ երրորդ երկրներից Հայաստան ներմուծելիս ժամանակավորապես չէին գործում ԵՏՄ-ի բարձր մաքսատուրքերը: Հունվարի 1-ից այդ ապրանքներից որոշների մաքսատուրքը կբարձրանա: Խոսքը վերաբերում է հիմնականում թռչնի մսին: Այստեղ կունենանք մաքսատուրքի մոտ 4 տոկոսի աճ: Կբարձրանա նաեւ դեղագործական որոշ տեսակների մաքսատուրքերը մոտ 2 տոկոսով: Մանածագործական իրերի խմբում էլ որոշ ապրանքների մաքսատուրքը կաճի մոտ 3 տոկոսով:

Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետեւանքով մի քանի ապրանքատեսակներ կթանկանան ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հետեւանքով: Եթե, օրինակ, ծխախոտի կամ օղու թանկացումը կարելի է նորմալ, ինչ- որ տեղ նույնիսկ դրական երեւույթ համարել, ապա նույնը հնարավոր չէ ասել բենզինի ու սեղմված բնական գազի (ավտոգազի) պարագայում:

Եթե ներկայումս 1000 լիտր բենզինի ակցիզային հարկը 25 հազար դրամ է, ապա հունվարի 1-ից կդառնա 40 հազար դրամ: Սեղմված գազի պարագայում ներկայումս ակցիզային հարկ չկա, իսկ հունվարի 1-ից յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի պարագայում կգործի 25 հազար դրամի ակցիզային հարկ:

 

Հայկ Գեւորգյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031