Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. «Այդ երկու փաստերը բավարար չեն, որպեսզի եզրակացություններ անեք հակահայկական տրամադրությունների մասին». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 05,2017 11:01

Ի վերջո, ինչո՞ւ են ռուսաստանյան ԶԼՄ-ներում այդպիսի հաղորդումներ հեռարձակվում, ո՞րն է պատճառը։ Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ, REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ։

Պարոն Կոլերով, չնայած պաշտոնական Մոսկվան որեւէ հրապարակային առարկություն չի ներկայացրել Հայաստան-ԵՄ համաձայնագրի առնչությամբ, սակայն ռուսական լրատվամիջոցներում հակառակ իրավիճակն է, ականատես եղանք կոշտ քննադատության։ Ինչպե՞ս կարող եք այս ամենը բացատրել։

– Այդ երկու դեպքերը բավական են, որպեսզի ասենք, թե հակահայկական հիստերիա է սկսվել։ Եթե այդպես նայենք, ապա կան հայկական լրատվամիջոցներ, որոնք գրեթե ամեն օր գրում են հակառուսական հոդվածներ։ Ընդ որում, մենք գիտենք, որ այդ լրատվամիջոցները լրիվ անկախ չեն։ Ի՞նչ եզրակացության մենք պետք է գանք։ Դուք այդ երկու հաղորդումներից եզրակացության եք եկել, թե հակահայկական տրամադրություններ են, ապա ՌԴ-ում ի՞նչ պետք է մտածենք ՀՀ-ում չդադարող հակառուսական հոդվածների մասին։

– Սակայն «Զվեզդա»-ն ՌԴ ՊՆ-ի պաշտոնական հեռուստաալիքն է, իսկ «HTB»-ն կապված է «Գազպրոմի» հետ։ Արդյո՞ք դրանք չեն արտահայտում պաշտոնական տեսակետ։

– Այն հայկական լրատվամիջոցները, որոնք հակառուսական հոդվածներ են հրապարակում, եւս հայտնի է, թե ում հետ են կապված։ Հայաստանում երբեք չի դադարել նման նյութեր հրապարակվել, կան հակառուսական տրամադրություններ ստեղծող բազմաթիվ լրատվամիջոցներ։ Եվ նրանք բոլորն անդադար, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով հակառուսական տրամադրություններ պարունակող հոդվածներ են տպագրում։ Այնպես որ, այդ երկու փաստերը բավարար չեն, որպեսզի եզրակացություններ անեք հակահայկական տրամադրությունների մասին։

Սակայն կան բազմաթիվ փաստեր, որոնք համադրելով՝ կարող ենք եզրակացնել, որ հայկական մեդիա դաշտում կոնսենսուս է գործում՝ օգուտ ԵՄ-ի համաձայնագրի, որն իբր թե Մոսկվան խոչընդոտել է ամբողջ ուժով։ Ընդ որում, ոչ ոք ոչ մի անգամ չի ունեցել ապացույց այն բանի, որ Ռուսաստանը խոչընդոտում է։ Բնական է, որ այդ երկու ռուսական հաղորդումները չեն արտացոլում ո՛չ ՌԴ ՊՆ-ի, ո՛չ էլ «Գազպրոմի» տեսակետը։ Դուք մտածո՞ւմ եք, որ ՌԴ-ն այնպիսի դաժան, տոտալիտար ռեժիմ է, որ «լքված կնոջ» մասին հայտարարությունները ղեկավարում է «Գազպրոմը», իսկ Նժդեհի մասին հայտարարությունները՝ ՌԴ ՊՆ-ն։ Այդ ամենն իրատեսական չէ։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031