Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ԱԺ-ում առաջարկում է ՀՔԾ պետին պատժել՝ իր հարցերին չպատասխանելու համար

Դեկտեմբեր 05,2017 10:56

Այսօր ԱԺ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են պատգամավորի գրավոր հարցմանը 3 շաբաթյա ժամկետում պատասխանել, մինչդեռ ինքը 2017-ի մայիսից դիմել է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին ու պատասխան չի ստացել. «Հարցս հետեւյալն է՝ իրավական ի՞նչ հիմնավորմամբ են ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները: 6 ամիս անց ՀՔԾ պետը հարցմանս չի պատասխանել՝ թույլ տալով օրենքի կոպիտ խախտում: ՀՔԾ պետին պատասխանի կանչելու ձեւը կգտնեմ ու այս հարցում կլինեմ հետեւողական, իսկ ՀՔԾ բոլոր քննիչներին զգուշացնում եմ իրենց պատերից հանել Սերժ Սարգսյանի դիմանկարը, քանի որ դրա համար ոչ մի իրավական հիմնավորում չկա, եթե իհարկե, որեւէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը կամ հայրը չի համարում»

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը զգուշացրեց, որ օրակարգին չվերաբերող ելույթներով հանդես չգան, եւ ընթացակարգը չխախտեն:

Խոսրով Հարությունյանը տեղից խորհուրդներ էր տալիս, թե ինչ անեն Նիկոլ Փաշինյանի խախտման համար, Արփինե Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ նիստը ինքն է վարում եւ վարում է այնպես, ինչպես օրենքն է սահմանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031