Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Սեյրան Օհանյանը դեռ լռություն է պահպանում. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 05,2017 10:49

Է՛լ ավելին, Շիրխանյան-Վարդանյան խոսակցության ընթացքից այնպիսի տպավորություն կարելի է ստանալ, որ կա՛մ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատրաստ է ինչ-ինչ գործողությունների, որոնց իրագործման համար կարող է Արթուր Վարդանյանի կարգի ինչ-որ մեկն ու նրա հավաքած զինված խումբը պետք լինեն, կամ, ավելի շուտ, այդ զինված խմբի ղեկավարը հույս ունի ստանալ Սեյրան Օհանյանի աջակցությունը՝ ծրագրած հակապետական հարձակումներն իրագործելու համար:

Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ է նման հույսեր ունեցել Արթուր Վարդանյանը, այնուամենայնիվ, ձգտել է հանդիպել Սեյրան Օհանյանի հետ՝ Վահան Շիրխանյանի օգնությամբ: Հետաքրքիր է, եթե նման հանդիպում տեղի ունենար, ապա ի՞նչ մեկ ուրիշ ձայնագրություն էր հնչելու դատարանի դահլիճում:
Բայց խոսենք այն մասին, ինչ կա: Ավելի ճիշտ՝ դեռեւս չկա: Իսկ դեռեւս չկա Սեյրան Օհանյանի արձագանքը: Նա լռություն է պահպանում, ինչը եւս ընկալելի մարտավարություն է տվյալ պարագայում (հետեւել արձագանքներին, շրջանառվող տեսակետներին ու ենթադրություններին եւ հետո միայն, ի մի բերելով, արձագանքել դրանց կամ շարունակել լռել):

Թեպետ այնպես չէ, թե ընդհանրապես ոչ մի արձագանք չկա: Կան արձագանքներ: Անցած հանգստյան օրերին տարբեր լրատվամիջոցների էջերում քաղաքական գործիչ, ՕՐՕ դաշինքի համակիր Ազատ Արշակյանը եւ «Ժառանգության» փոխնախագահ, ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը, ընդհանուր առմամբ, բացառել են, թե Սեյրան Օհանյանը կարող էր կապ ունենալ այդ զինված խմբի հետ: Արմեն Մարտիրոսյանը նաեւ հուզական երանգներ է հավելում, թե Սեյրան Օհանյանի դժգոհությունները նոր չէին, նա նոր չպիտի «ժողովրդի կողքին կանգներ»

Մ.Սահակյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031