Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ արդեն կարագ են բանկ դնում, որ գրավ վերցնեն, կարագն այնքան է թանկացել». Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 05,2017 10:41

ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելք» խմբակցության նախագիծն ԱԺ մեծ նիստերի օրակարգում քննարկելու հարցն այսօր ԱԺ նիստի մեկնարկին դրվեց քվեարկության եւ մերժվեց՝ 76 դեմ, 6 կողմ ձայներով:

Մինչ քվեարկությունը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ ՀՀ-ին հաջողվել է գրեթե ոսկերչական ճշտությամբ արտաքին քաղաքականության ոլորտում առաջ տանել մեր երկրի շահերը: ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի արհեստական հակադրությունը չի բխում ՀՀ շահերից եւ ըստ նրա, «Ելքի» պատգամավորները դա շատ լավ գիտակցում են:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ցավոք, խորհրդարանում կրկին արձանագրվեց այն անհավասարակշռությունը, որ ունենք հայկական քաղաքական կյանքում. «Մենք քաղաքական փոխզսպումների եւ հակակշիռների մեխանիզմ չունենք»:

Նա ասաց, որ հակադրություն, ինչի մասին խոսեց Ֆարմանյանը, «Ելք» դաշինքի ներկայացրած նախագծում չի եղել:

Մարուքյանն առաջարկեց ՀՀԿ-ականներին մարզերով, գյուղերով շրջել ու մարդկանց բացատրել, թե ապրանքները ինչու են թանկանում. «Մարդկանց բացատրեք, որ Հայաստանը զարգանում է, որ ապրանքները չեն թանկանում: Մարդիկ արդեն կարագ են բանկ դնում, որ գրավ վերցնեն, կարագն այնքան է թանկացել, դրա մասին մտածեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031