Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ Ռուսաստանում արդեն ավելի շատ հայություն է ապրում, քան հայրենի Հայաստանում. «Իրատես»

Դեկտեմբեր 05,2017 10:35

Բնավ էլ ոչ Ռուսաստանին արդարացնելու կամ անհարկի ռուսասիրության մղումով տեղին կլիներ հերթական անգամ նույն հարցը տալ` եթե Ռուսաստանն այդքան քստմնելի պետություն է, ու ռուսներն էլ այդքան արատավոր ժողովուրդ են, ապա ինչու՞ հայաստանցիներն այսօր էլ, շարունակում են զանգվածաբար արտագաղթել հենց այդ երկիրը: Ինչու՞ Ռուսաստանում արդեն ավելի շատ հայություն է ապրում, քան հայրենի Հայաստանում: Կարո՞ղ է, բարեկամանալով Եվրոպայի հետ, երջանիկ հնարավորություն ստեղծվի հայաստանցիների արտահոսքը վերաուղղելու դեպի այդ այլընտրական «քաղաքակիրթ» աշխարհամասը:

Դուք հավատու՞մ եք Եվրամիության ներկայացուցչի այն հավաստիացմանը, թե Եվրոպան ուրիշներին ոչինչ չի պարտադրում: Ամենայն հավանականությամբ մեր նոր բարեկամը կպահանջի փակել Հայաստանի ատոմակայանը, հայ իրականության մեջ արմատավորել անզուգական «եվրոպական արժեքները»` նախկին Լենինի անվան հրապարակում անցկացնել գեյ-շքերթ, հրաժարվել քրիստոնեական կրոնից, խաչ քաշել ավանդական ընտանիքի վրա, վերացնել «տղամարդ» հասկացությունն ու համարակալել ծնողներին, հղի կնոջը համարել հղի մարդ, ոչխարային հանդուրժողականություն դրսևորել ու գլխին նստեցնել եկվոր այլադավան խաժամուժին: Որը թվարկես… Ի դեպ, կարելի՞ է բացառել, որ Եվրամիությունը մի տխուր օր պահանջի, որ արտագաղթած հայաստանցիների փոխարեն երկիրը ներմուծի աֆրոմուսուլմանական տգետ խառնամբոխին: Երևի մեզ միայն մի բան է պակասում` տվյալ դեպքում մեր «եվրոպասիրությամբ» համբերությունից հանել օր օրի ուժեղացող և նորանոր հավակնություններ դրսևորող Ռուսաստանին ու ընկնել Վրաստանի և Ուկրաինայի օրը:

 

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031