Հարցազրույց ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ, ռուսական ակումբների նախաձեռնող Անդրանիկ Նիկողոսյանի հետ։
–ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռուս փորձագետները Հայաստանն անվանեցին է՛լ տրոյական ձի, է՛լ Ռուսաստանին դավաճանած կին: Դրան հաջորդեց Էդուարդ Շարմազանովի համարժեք համեմատությունը, թե Հայաստանը կարող է հանդես գալ տղամարդ սիրեկանի դերում: Չե՞ք կարծում, որ չափն անցան, եւ սա հակառուսական տրամադրություններ կծնի: Վարուժան Ավետիսյանն էլ բանտից կոչ է անում հանել ռուսական զորքերը Գյումրիից:
-Անկեղծ ասեմ, ոչ ցանկալի է, մեր իրականության մեջ նման իրավիճակ կա, որը, ի դեպ, գնալով խորանում է, չպետք է լինի: Եվ ամեն ինչ պետք է արվի, որ ժողովրդական ատելության չհասնի իրավիճակը. չմոռանանք, որ Ռուսաստանում ապրում է 3 միլիոն հայ, եւ փոխադարձ՝ մեկը մյուսի հանդեպ վիրավորանքները շատ վտանգավոր են, որ հանկարծ չդառնան հասարակությունների միջեւ ատելության դրսեւորումների պատճառ: Եվ ատելության հարաբերություններով չեն լուծվում հարցերը:
–Բայց, տեսեք, բանը հասավ նրան, որ Ռուսաստանի հայերի միությունը դատապարտեց ռուս էքսպերտների պահվածքը: Կոչ արեցին հանել ՌԴ սահմանապահ զորքերը: Այդ լկտի պահվածքն է հանգեցրել:
-Ասենք՝ շատ ենք ուզում, որ հանենք (զորքերը), ասենք՝ իրենք որոշեցին ու հանեցին… վերջը ի՞նչ է լինելու: Իսկ ինչո՞ւ չենք բացառում, որ չեն հանի, բա որ հանե՞ն, եթե այսպես շարունակենք: Ես հայտնում եմ իմ եզրահանգումը՝ տեսնելով էս ամենը: Ես չեմ բացառում նաեւ, որ միգուցեեւ՝ չհանեն: Եթե մենք չենք կարողանում միասին ապրել, սա չի տեղավորվում բարեկամական, ռազմավարական հարաբերություններում, մի օր հնարավոր է գա այդ բաժանման պահը: Բայց հարց եմ տալիս՝ այդ դեպքում մենք ի՞նչ ենք անելու:
–Իսկ բաժանման պահի նախադրյալներ տեսնո՞ւմ եք:
-Մենք գնալով դրան ենք գնում, ինչու Դուք չե՞ք տեսնում:
–Չէ, չեմ տեսնում, Ռուսաստանը Հայաստանից երբեք դուրս չի գա:
-Եվ ես չեմ կարծում, որ ռուսները մեզնից ներողություն են խնդրելու եւ խնդրելու են, որ մենք իրենց հետ լավ լինենք: Ես վստահ եմ, որ ռուսները երբեք չեն խնդրելու: Նաեւ չեն էլ պարտադրելու: Լավագույն դեպքում, հասկանում եմ, որ կարող են համակերպվել մեր որոշումների եւ ազատ կամքի հետ: Էդ դեպքում մենք ի՞նչ ենք անելու:
Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Հասկացա՞ք էս մարդուն՝ բերնե բերան ասաց,որ«Հայաստանը Ռուսաստանի ղազն է»:Ուրեմն երիցս ճիշտ էր Ելցինը,որ ասաց Հայաստանի համար “Куда они денутся…”.Եվս մեկ բան.արդեն որ երրորդ ռուսծագ հայ հռետորը վախեցնում է Հայաստանին ռուսաստանաբնակ 3 միլիոն հայությամբ…Հիմա լավ բան կասեի,բայց…չեմ ուզում ջնջեն.Աշխատեմ կոռեկտ. Ուրեմն Հայաստանի իշխանությունը ամեն բան անի,որ մարդիկ ստիպված երկրից հեռանան,տվյալ դեպքում Ռուսաստան, եւ հետո էլ իր իսկ ստեղծած դժվարություն, բարդուդյամբ վախեցնի մնացած ժողովրդին՝ վայ,վայ,մերոնց կվռդեն…իսկ իրականում…վախենում են հենց իրենք՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ:Օրինակ ես շատ կցանկանայի ,որ այս պարոնի ասած 3 միլիոնը(ատոմային ռումբ)իսկապես թողներ Ռուսաստանն ու տեղափոխվեր Հայաստան….Վստահ եմ,որ պարզից էլ պարզ է,ոչ մի իշխանավոր…կենդանի չէր մնա՝ Այ,սրանից է վախենում իշխանությունն ու Անդրանիկ Նիկողոսյանը,այսինքն՝ ինքը իշխանության ապահովության դարդն է եւ ոչ ժողովրդի….Ես,խոշոր հաշվով ռուսամետ եմ,կրթվել եմ նաեւ նրա մշակույթով, նաեւ քաջ հասկանում եմ,թե Հայաստանը ինչ երկրներով է շրջապատված,ԲԱՅՑ՝ ես պահանջում եմ եթե ոչ 50/50 փոխհարաբերություն,այլ գոնե 55/45,որ հայը իրեն կաշկանդված չզգա, իսկ Հայաստանն էլ՝ վասալ պետություն,քանզի այնուամենայնիվ,որքան Ռուսաստանն է պետք Հայաստանին (անվտանգության համար),նույնքան էլ Հայաստանը՝ Ռուսաստանին եւ այս ճշմարտությունից հեռու չես փախնի…Ուրեմն մեծ եղբայրը թող հարգանքով վերաբերվի փոքր ինչ կրտսեր եղբորը…..