Արցախում ծառայող Դավիթ Շոլինյանը մինչեւ զորակոչվելն ընդունվել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան, սովորել առաջին կուրսը, ապա՝ բանակ գնացել: Զորացրվելուց հետո մտադիր է անպայման շարունակել ուսումը:
«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ ուսումը կիսատ է թողել, բայց դա չէ խնդիրը: «Երկու տարի այստեղ մենք անցնում ենք այն ամենի միջով, ինչը չենք էլ տեսել եւ չենք էլ տեսնի, եթե չծառայենք: Ցանկացած զինվորի համար պատիվ է հայրենիքին ծառայելը»,- նշում է նա: Ըստ այդմ, Դավիթը համամիտ չէ պնդումների հետ, թե զինծառայությունը խանգարում է գիտությամբ զբաղվելուն:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ»
05.12..2017