Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ իշխանությունները հոգեբանորեն, իրավականորեն, կառավարման մակարդակում չեն ընկալում ԽՍՀՄ-ի փլուզումը. «Իրատես»

Դեկտեմբեր 05,2017 10:13

Ինչու՞ են մոլեգնում ռուսական հեռուստաալիքները: Սա հարց չէ նրանց համար, որ ժամանակ ունեն կամ իմաստ են տեսնում ՌԴ հեռուստաալիքների քաղաքական հաղորդումները նայելու, գիտեն բանավեճերի նպատակը, մակարդակն ու տոնայնությունը, առավել ևս համարժեքությունը իրականությանը:

Այդ հաղորդումները ակնհայտ են դարձնում.

1. Ռուսական ներքին ու արտաքին քաղաքականության թերարժեքության բարդույթը, որ հեռուստամեկնաբաններն ու նրանց անփոփոխ հյուրերը փորձում են թաքցնել հեգնանքի, սարկազմի, ցինիզմի շղարշի տակ` ստեղծելով տպավորություն, որ ամբողջ աշխարհը իրենց դեմ է և իրենք միայնակ դիմակայում են համաշխարհային դավադրությանը: Ուստի պիտի համախմբվեն ու հարցեր չտան:

2. ՌԴ իշխանությունները հոգեբանորեն, իրավականորեն, կառավարման մակարդակում չեն ընկալում ԽՍՀՄ-ի փլուզումը ու հետխորհրդային տարածքում քառորդ դար առաջ ձևավորված հանրապետություններին չեն ընկալում անկախ պետություններ, պատրաստ չեն նրանց հետ գործընկերային հարաբերությունների: Քաղաքական, փորձագիտական, լրագրողական մակարդակում այդ վերաբերմունքն արագ ու հեշտ փոխարկվում է վիրավորանքի, ստի, զրպարտության, գործում է սեփական անխոցելիության ու ճշմարտության գիտակցությունը:

Անպատժելիության ու անպատասխանատվության: Քաղաքական գործիչներին ոչ ոք ընտրությունների ժամանակ չի հիշեցնի իրենց հայտարարությունները ու «հաշիվ չի ներկայացնի»` չստացված քվեի տեսքով: Ընտրությունները Ռուսաստանում միջոցառում են, որտեղ նշանակվում են տարբեր մակարդակի իշխանավորներ:

3. Հեռուստաէկրանից Հայաստանի հասցեին հերյուրանքների վերաբերյալ զարմանալիորեն համընկավ ՌԴ ու ՀՀ իշխանավորների գնահատականը` նրանք համատեղ չկիսեցին լրատվամիջոցների տեսակետները և շեշտեցին ՌԴ քաղաքական իշխանության լոյալ վերաբերմունքը: Ռուսական հեռուստաընկերությունները կատարում են պետական պատվեր` նրանք ասում են այն, ինչ իշխանությունը ուզում է տեղ հասցնել, բայց անհրաժեշտ չի համարում պետական քաղաքականության մաս դարձնել: Դա նորություն կամ գաղտնիք չէ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031