Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. Թուրքիան է փակել ու փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները

Դեկտեմբեր 04,2017 23:30

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Panorama.am լրատվական կայքի հարցին

Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը փակում է երկկողմ համագործակցության բոլոր խողովակները:

Պատասխան. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խողովակները քաջ հայտնի են: Դա 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն են և դրանց վավերացումը: Քանի որ Թուրքիան հրաժարվեց այդ արձանագրությունների վավերացումից, հենց նա է փակել ու փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031