Իսպանիայի դատարանը կայացրել է Կատալոնիայի անջատական կառավարության պաշտոնանկ արված նախկին 6 պաշտոնյաների բանտից ազատելու մասին որոշում։ Ըստ նույն վճռի, 4 այլոք՝ Կատալոնիայի նախկին փոխնախագահը, ներքին գործերի նախկին նախարարը, եւ երկու ակտիվիստներ մնալու են անազատության մեջ։
Վեց անձինք, որոնք ազատ են արձակվելու, որպես տուգանք յուրաքանչյուրը մուծելու է 100 հազար եվրո։
Անջատողական ձգտումներ ունեցող Կատոլոնիայի ղեկավարներին Մադրիդի հրահանգով ձերբակալել էին անցյալ ամսին։ Այս երկրամասի նախկին նախագահ Կառլես Պուջդեմոնը, մինչեւ ձերբակալությունները, փախուստի էր դիմել Բելգիա։
Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են խռովություն հրահրելու մեջ, մեղադրանք, որը համարվում է Իսպանիայում ամենամեծ հանցագործություններից մեկը, ու սպառնում մինչեւ 30 տարվա ազատազրկմամբ։
Իսպանիան ունի այն մտավախությունը, որ որեւէ երկրամասի նման իրավունք տալու դեպքում, այդ օրինակին կհետեւեն անջատական ձգտումներ ունեցող մյուս երկրամասերը։
Վեց ձերբակալվածներին ազատ արձակելու մասին վճիռ կայացվեց դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում անցկացվելիք ընտրությունների նախընտրական արշավը մեկնարկելու նախօրեին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: