Հարգելի վարորդներ, վերջին շրջանում Երևան քաղաքի մի շարք փողոցներում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար լրացուցիչ երթևեկելի գոտիներ ստեղծելու գործընթացով պայմանավորված` կատարվել են նոր գծանշումներ, սակայն որոշ վայրերում դեռևս տեսանելի են նախկին չգործող գծանշումները:
Այդ վայրերում նախկին գծանշումների պատճառով թույլ տրված խախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվում: Եթե կլինեն դեպքեր, երբ իրավախախտում թույլ տալու պատճառ կհանդիսանան նախկին գծանշումները, ապա խնդրում ենք կապի ցանկացած միջոցով տեղեկացնել Ճանապարհային ոստիկանությանը:
ՀՀ ոստիկանություն