Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն օրերս Իրանում մասնակցել է միջազգային մրցաշարի: Այն անցկացվել է թիմային եւ անհատական հաշվարկով: 13 թիմերի մեջ Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը:
Խմբային փուլում Հայաստանը հաղթել է Ադրբեջանին (6:4) եւ Բելառուսին (7:1), կիսաեզրափակչում զիջել է Իրանի առաջին թիմին (2:8) եւ երրորդ տեղի համար պայքարում հաղթել Մոնղոլիային (8:2):
Անհատական հաշվարկով Գեղամ Գալստյանը 65 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն, 57 կգ Ռազմիկ Պապիկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 86 կգ Մհեր Մարկոսյանը՝ երրորդ:
Հայաստանի երիտասարդական հավաքականն Իրանի մրցաշարով եզրափակեց մրցաշրջան 2018-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ