Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեստապարային ակումբներ ո՛չ բազմաբնակարան շենքերում, ո՛չ կրթական ու պատմամշակութային հաստատություններում չեն կարող լինել

Դեկտեմբեր 04,2017 19:21

Այսուհետ հեստապարային ակումբներ, կարաոկեներ, դիսկոտեկներ ու շոգեբաղնիքներ, չեն կարող տեղակայվել կրթական, պատմամշակութային հաստատություններում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերում, ինչպես նաեւ հիվանդանոցների տարածքներում:

Իսկ որ ամենակարեւորն է ժամանցային այսպիսի օբյեկտները պետք է դուրս բերվեն բազմաբնակարան շենքերի բնակելի եւ ոչ բնակելի տարածքներից: Արգելքը շրջանցողները կենթարկվեն վարչաիրավական պատասխանատվության` ընդհուպ մեկ միլիոն դրամի չափով, իսկ շարունակելու դեպքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության փաստով քրեական պատասխանատվություն կկրեն: Այսպիսի փոփոխություններ ամրագրվել են օրենսդրական նախաձեռնության փաթեթում, որը պատրաստվել է վարչապետ Կարեն Կարապետյանի` նախորդ տարի տված հանձնարարականից հետո:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ Վարչապետի ավագ օգնական  Արամ Վարդեւանյանը, որը զբաղվել է փաթեթի մշակմամբ, ներկայացրեց, թե ի՞նչ մեխանիզմներով են գիշերային ակումբները, կարաոկեները եւ այլ ժամանցի օբյեկտները դուրս բերվելու բազմաբնակարան շենքերի տարածքներից եւ տնտեսվարողների համար ինչպիսի լուծումներ են մշակվել, որպեսզի չտուժեն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031