Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նավթ ու գազ որոնողները Շիրակի մարզում

Դեկտեմբեր 04,2017 19:12

Շիրակի մարզի մի շարք տեղանքների՝ Ամասիայի, Մարմաշենի, Ոսկեհասկի, Հայկավանի, Առափիի եւ Կապսի ընդերքում նավթ ու բնական գազ հայտնաբերելու նպատակով պատրաստվում են անցկացնել երկրաբանական ուսումնասիրություններ։

Այսօր այս մասին հայտնի դարձավ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ։ Քննարկմանը, որի թեման նորաստեղծ «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ տարածքի 1-ին եւ 3-րդ պայմանական բլոկներում նավթի եւ բնական գազի երկարաբանական ուսումնասիրությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը եւ դրա փորձաքննական գործընթացն էր, մասնակցում էին Բնապահպանության նախարարության ու Շիրակի մարզպետարանի ոլորտի պատասխանատուներ, բնապահպաններ, Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ։ «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ-ն Ախուրյան գետին հարակից տարածքների ընդերքի ուսումնասիրություն կատարելուց բացի, բնական պաշարների որոնմամբ զբաղվելու են նաև Լոռիում ու Տավուշում։

Ինչպես պարզ դարձավ քննարկումից, ընդերքի ուսումնասիրությունները կատարվելու են հատուկ սարքերի միջոցով՝ սեյսմիկ ալիքների տատանումների միջոցով։ «Մեքենաները պետք է վարեն, մոտավորապես ամեն մարզում 200 կիլոմետր երկարությամբ ճանապարհներ պետք է անցնեն, ու գեոֆոնների, վիբրատորների միջոցով մագնիսական ալիքները գնում են երկրի ընդերք մինչև 5000 մետր խորության վրա ու գրանցում են ազատ ջրածինների քանակը, որպեսզի հասկանան՝ կա՞ այդ տարածքներում նավթի ու գազի պաշար», -պարզաբանվեց ներկաներին։

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031