Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Expert պարբերականին, որում խոսել է երաժիշտի իր գործունեության, հետագա ծրագրերի և կյանքում իր առաջնահերթությունների մասին: Հարցազրույցն ամբողջությամբ տեղադրված է VICTIMS OF A DOWN ֆեյսբուքյան խմբում:
Մասնավորապես, Թանկյանը պատմել է, որ իր համար միշտ կարևոր է եղել արդարությունը, և ցանկացած նախագիծ, որ սկսում է, անմիջականորեն պետք է կապ ունենա այդ թեմայի հետ:
«Ես փորձում եմ ընտրել այնպիսի նախագծեր, որոնք ոչ միայն երաժշտական առումով պարզապես հետաքրքիր են կամ որոնց ընթացքում ես հաճույք եմ ստանում աշխատել որոշակի ռեժիսորների հետ,այլև որոնցում կարևոր է թեմատիկան: Միաժամանակ, ես չեմ ցանկանում, որ ինձ վրա ճնշումներ լինեն, և հրաժարվել եմ գրել երգիծական ստեղծագործություններ: Ես շատ վատ եմ ուրախ երաժշտություն գրելուց: Ինձ համար չափազանց դժվար է նման բան գրել…. Ինձ համար ամենակարևոր բանն է սեղանի վրա դնել ճիշտ մտադրությունները: Խոսքը միայն երաժշտության մասին չէ, այլ այն ամենի, որտեղ ես ռեսուրս եմ ներդնում: Ես չեմ կատարում ներդրում կատարել «Պեպսի»-ում կամ ռումբի ստեղծման մեջ: Ես չեմ ցանկանում գումար ներդնել այնտեղ, որտեղ ամբողջ սրտով ներգրավված չեմ: Ես ցանկանում եմ գործել գիտակցաբար և հավատարիմ մնալ ինքս ինձ»,- ասել է Թանկյանը:
Իր խոսքում նաև երաժիշտը նշել է, որ կյանքի կոչելու բազմաթիվ գաղափարներ ունի, դրանցից մեկն է՝ Հայաստանում սուրճի ապրանքանիշ ստեղծելը:
«Ես կշարունակեմ երաժշտություն գրել: Եվ ես բազմաթիվ այլ գաղափարներ ունեմ, այդ թվում Հայաստանում հիմնել սուրճի ապրանքանիշ, քանի որ դա այն բաներից է, որ ես իսկապես սիրում եմ: Շատ բաներ կան, որ կցանկանայի փորձել: Տեսնենք՝ դեպի ուր կգնամ»,- ասել է երաժիշտը:
Նա նաև նշել է, որ իր համար ամենակարևոր բանն իր ընտանիքն է և որդին: «Ինձ համար նրա հետ ժամանակ անցկացնելն ավելի արժեքավոր է, քան այս աշխարհում ցանկացած այլ բան: Ես կզրոյացնեի իմ ամբողջ երաժշտությունը նրա միայն մեկ ժպիտի համար: Նա իմ համար մեկ առաջնահերթությունն է: Եթե խոսենք կրեատիվ լինելու մասին, դա հենց այն է, ինչ անում եմ ես հիմա»,- ասել է Սերժ Թանկյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ