Ռոսսելխոզնադզորը» Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում թույլ չի տվել ընդհանուր ավելի քան 710 կգ սառեցրած ձկան և ծովամթերքի 2 խմբաքանակի ձևակերպումը, որը մատակարարվել էր Հայաստան ուղարկելու համար և ուղեկցվում էր Մաքսային միության համապատասխան անասնաբուժական հավաստագրերով:
Այս մասին ասվում է «Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի և Տուլայի մարզերի վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ անասնաբուժական ստուգում անցկացնելիս հայտնաբերվել է արտադրանքի մի մասի անասնաբուժական կից փաստաթղթերի բացակայություն: Մթերքի բեռնումն արգելվել է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ