Արցախում ծառայող Հայկազ Մովսիսյանի կատարումներն ամենասպասվածն են ծառայակիցների համար. նա հինգ տարի դուդուկ է նվագում, նաեւ կլառնետ ու զուռնա: Երբեմն ընկերներին էլ է սովորեցնում:
Համլետ Հովհաննիսյանն էլ երգում է: Կրթությունն էլ ընդհատել է եւ զորակոչվել:
Հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո կշարունակի սովորել Մշակույթի պետական քոլեջում: Մտադիր է մասնագիտանալ երգի բնագավառում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(Նկարահանումները կատարվել են ՀՀ ՊՆ նախաձեռնած՝ դեպի Արցախ լրագրողների այցի ժամանակ)