Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքիան Սիրիայի շուրջ «առեւտրի» ժամանակ կփորձի դնել Արցախի հարցը». Ռուբեն Սաֆրաստյան

Դեկտեմբեր 04,2017 17:14

«Սիրիայում իրադրությունը նոր փուլ է մտնում. ռազմական գործողությունները գրեթե ավարտված են, իսկ սպասվելիք բանակցային փուլը բավականին կնճռոտ հարցեր պետք է փորձի լուծել»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Սիրիական հակամարտության կարգավորման ներկայիս փուլին, ասաց արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա բնորոշմամբ՝ սպասվելիք բանակցային փուլում Թուրքիան օգտագործելու է այն հանգամանքը, որ Սիրիայի հյուսիսում արդեն իսկ ունի զինված ուժեր. «Ըստ էության, գնալով դրանք կուժեղացվեն, իսկ դա հնարավորություն է՝ բանակցային գործընթացում առավելության հասնելու փորձերի եւ առեւտրի մեջ մտնելու համար: Չմոռանանք, որ դեկտեմբերին պետք է փորձ արվի կայացնելու Սիրիայի խաղաղության մասին համաժողովը, որին մասնակցելու են հակամարտության մեջ ներգրավված տարբեր ուժեր: Հիմա հետկուլիսային քննարկումներ են՝ այդ համաժողովը կյանքի կոչելու համար»:

Ըստ փորձագետի՝ չի բացառվում, որ Թուրքիան նշյալ «առեւտրի» ժամանակ կփորձի բանակցային սեղանին դնել Արցախի խնդիրը: Այս հարցում, ինչպես Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, Ռուսաստանի դերը եւս կապ ունի. «Հայաստանի հեղինակությունն աշխարհաքաղաքական առումով բարձրացել է, ինչը կապված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ եւ ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին ուղղված ուշադրության ավելացմամբ: Այս պարագայում Ռուսաստանը չի ձեռնարկի այնպիսի քայլ, որը կվնասի ՀՀ շահերին: Նա ավելի մեծ նշանակություն պետք է տա ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերություններին, քանի որ մեր երկիրը ՌԴ վերջին հենակետն է Հարավային Կովկասում, որտեղ ռուս-թուրքական հակամարտությունը պահպանվում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031