Տավուշի մարզի հուշարձանները ևս մաքրվել են բուսածածկից։ ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների և Գանձաքարի միջնակարգ դպրոցի աշակերտների ջանքերով մաքրվել են Գանձաքար համայնքի 19-րդ դարի եկեղեցու պատերի և տանիքի խոտածածկը, կտրվել են հուշարձանին կից աճած ծառերը, բարեկարգվել տարածքը։
Այնուհետև Տավուշի մարզային ծառայության պետ Արկադի Դովլաթբեկյանը պատանիներին ներկայացրել է մարզի հուշարձանները, անդրադարձել Գանձաքարի եկեղեցու հիմնադրմանը, խոսել հուշարձանների պահպանության խնդիրների մասին և հորդորել ուշադիր լինել մեր մշակութային ժառանգության նկատառմամբ՝ հիշեցնելով, որ հուշարձանների պահպանությամբ պետք է մտահոգ լինի մեզնից յուրաքանչյուրը։ Ապա` մարզային ծառայության պետը կրթօջախի տնօրենին կոչ է արել մարզային ծառայության հետ գործակցությունը դարձնել ավանդական։
Ավարտին մասնակիցներն ստացել են շնորհակալագրեր և միջոցառման խորհրդին համահունչ հատուկ պատրաստված շարֆեր։