Լրահոս
Օրվա լրահոսը

MY ARMENIA բջջային հավելվածը կօգնի բարձրացնել կենցաղային, համայնքային, բնապահպանական խնդիրներ և ստանալ դրանց լուծումները

Դեկտեմբեր 04,2017 17:02

Դեկտեմբերի 4-ին Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան ներկայացրեց MY ARMENIA բջջային հավելվածը։ Այն iOS և Android հարթակների համար ստեղծված լուծում է, որը Հայաստանի ողջ տարածքում համայնքային, բնապահպանական, կենցաղային, աղբավայրերի ու այլ հանրային խնդիրները բարձրաձայնելու միջոց է:

Հավելվածը ստեղծվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

«Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» ՀԿ հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը նկատում է, որ իրենց հավելվածի միջոցով փորձել են ստանալ մի գործիք, որը կբարձրաձայնի ամենատարբեր բնույթի խնդիրներ։ Ուստի որոշեցին ստեղծել մի թափանցիկ գործիք, որը կծառայի ինչպես սպառողների համար, այնպես էլ կօգնի պետական օղակներին տեղեկանալ առկա խնդիրներին։ Հավելվածը հնարավորություն է տալիս նշել խնդիրը, ներբեռնել նկար։ Բացի այդ, կա ծանուցումներ բաժինը, որը կտեղեկացնի լուծված խնդիրների մասին։ Բջջային հավելվածը մեկ շաբաթ աշխատելու է թեստային ռեժիմով, որից հետո կանցնեն բուն գործընթացին։ Արման Անտոնյանը վստահություն հայտնեց, որ այն կիրառելի կլինի։

Բջջային հավելվածը ստեղծել է ծրագրավորող Դավիթ Մկրտչյանը։ Նա նշում է, որ հավելվածը ստեղծելիս ամեն ինչ արել են այն պարզ և հեշտ կիրառելի դարձնելու համար, որպեսզի ցանկացած մարդ կարողանա օգտվել։

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը նկատում է, որ շրջապատը մաքուր պահելու ձգտումը հասարակության բարոյական առողջության գրավականներից է: «Ինքնին այդ ձգտումը ժամանակից դուրս երևույթ է և պայմանավորված չէ հասարակության տեխնիկական զարգացման մակարդակով: Այդուհանդերձ, անհրաժեշտ է, որ նպատակի իրագործման միջոցները լինեն ժամանակին համընթաց: Այս առումով բջջային հավելվածի ստեղծման այս գաղափարը ողջունվեց, և վստահ ենք, որ այն իր ավանդը կունենա սեփական երկրի մաքրության պահպանման գործում»,- ասաց Գայանե Մանուկյանը՝ հավելելով, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշանորհայի ծրագրի «Մաքուր Հայաստան» անվանակարգի շրջանակում իրականացվել է 5 ծրագիր, ընդ որում, այդ ծրագրերից 4-ն իրականացրել են մարզային ՀԿ-ներ իրենց համայնքներում, իսկ մեկը՝ սույն ծրագիրը, Երևանում:

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031