Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական աշխատողներն առանց վերապատրաստման օգուտ չեն տա (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2017 16:56

Կոթի գյուղի բնակիչն իր սոցիալական խնդիրները լուծելու նպատակով չպիտի հասնի Նոյեմբերյան, այլ դրանք կլուծի հենց գյուղում տեղավորված կենտրոնում: Այսօր «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ներկայացման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով, համայնքներում սոցիալական աշխատողի հաստիք կներդրվի, որն էլ կմեկտեղի համայնքի բնակչի ունեցած խնդիրները: Դրանք էլ կբարձրաձայնվեն համայնքային ինֆորմացիոն կենտրոնների միջոցով, որոնք մոտ ապագայում միավորվելու են սոցիալական աջակցության գլոբալ կենտրոններին:

Պարոն Լոքյանի խոսքով, այսօր բնակչությունն ունի բազմաթիվ խնդիրներ եւ այդ խնդիրների լուծումը չպետք է միջնորդավորված լինի ու որոշակի հեռավորությունից. «Մենք ցանկանում ենք, որ այն լուծվի հենց նույն համայնքում, համայնքի ուժերով»:

Հայաստանում սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներկայացուցիչ Միրա Անտոնյանը մտահոգություն հայտնեց, որ սոցիալական աշխատողները վերապատրաստված չեն. «Համայնքում մարդկանց խնդիրները վաղ հայտնաբերող անձի կարիք ունենք, որը դա կանի ոչ թե ինտուիտիվ, այլ` գրագետ: Նաեւ այդ մարդու ձայնը պետք է լսված լինի իրենից հետո եկող օղակներում»: Տիկին Անտոնյանն առաջարկեց միասնական գործակալություն ստեղծել եւ ծրագիրը մեկ մարզում պիլոտային իրականացնել:

Մանրամասները` տեսանյութում

Դավիթ Լոքյանն, արձագանքելով Միրա Անտոնյանի հնչեցրած մտքին, ասաց, որ նախարարությունը պատրաստ է ֆինանսավորել, որպեսզի սոցիալական աշխատողները վերապատրաստվեն: Նա, դիմելով միջազգային կառույցներին` ԱՄՆ ՄԶԳ-ի, Վորլդ Վիժն Հայաստան եւ Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին, որոնք նույնպես ներկա էին միջոցառմանը, հորդորեց աջակցել, որպեսզի գոնե խոշորացված 52 համայնքներում, որոնց պարտադրել են ունենալ սոցիալական ծառայողներ, ձեւական չլինելու համար, նրանց վերապատրաստեն. «Պետք է շուտ անել, եթե մենք թողեցինք, որ 52 սոցիալական ծառայող հենց այնպես այնտեղ նստի, մենք նրանցից այլեւս չենք կարող բան ակնկալել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031