Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով վերսկսված դատաքննությունն ավարտվեց

Դեկտեմբեր 04,2017 16:42

2017 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ Վարչական դատարանը վերասկսեց ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործի դատաքննությունը և վճռի հրապարակման օր նշանակեց: Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:

Դատարանը նախապես վճռի հրապարակման օր էր նշանակել 2017 թ. հոկտեմբերի 30-ը, սակայն գործում առկա ապացույցները հետազոտելու նպատակով վերսկսեց դատաքննությունը: Դեկտեմբերի 1-ին կայացած դատական նիստի ընթացքում դատարանը հակընդդեմ հայցվորին հարցեր ուղղեց ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի և դրա ապացույցների վերաբերյալ: Վ. Պետրոսյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը հայտնեց, որ դա ապացուցվում է դատարան ներկայացված տեսանյութով: Նա նշեց, որ ոստիկանների՝ հավաքը ցրելուց հետո այն մայթին չի շարունակվել և առհասարակ ցուցարարները հավաքը շուրջ 15 րոպե շարունակելու նպատակ են ունեցել, սակայն ոստիկանները խոչընդոտել են: Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանը հակառակը պնդեց: Ըստ նրա՝ հավաքը շարունակվել է նաև մայթին և հասել է իր տրամաբանական ավարտին: Հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալուց հետո դատարանը վճռի հրապարակման օր նշանակեց 2017 թ. դեկտեմբերի 22-ը՝ ժամը 14:30-ը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031