Ադրբեջանը դրական է գնահատում Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը:
«Դա պոզիտիվ երևույթ է, որն ընկալվում է դրական, քանի որ այդ հակամարտության լուծման գործում Ռուսաստանը կարող է շատ դրական դեր ունենալ, և դա բոլորը հասկանում են: Ես դրական եմ գնահատում այդ շփումները: Բանակցությունների առկայությունը, քննարկումների անցկացումը կհանգեցնեն ինչ-որ նոր գաղափարի»,- ասել է Մամեդովը, որի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ