Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիային չի հաջողվի խցկվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանակի մեջ». թուրքագետ

Դեկտեմբեր 04,2017 16:20

«Չավուշօղլուի հայտարարությունը, որպես այդպիսին, առաջինը չէ: Թուրքիան վերջին տարիներին փորձել է նախաձեռնություններով հանդես գալ հօգուտ Ադրբեջանի եւ խցկվել Մինսկի խմբի համանախագահողների կազմի մեջ, սակայն այդ ջանքերն անհաջողությամբ են ավարտվել»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ օրերս արած հայտարարությանը, թե Թուրքիան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, ասաց արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա համոզված է, որ բանակցային գործընթացի մաս կազմելու Թուրքիայի փորձերը կտապալվեն. «Պատճառն այն է, որ Թուրքիան ակնհայտորեն պաշտպանում է Ադրբեջանին: Բացի այդ, Մինսկի խմբի համանախագահները ոչ մի ցանկություն չունեն ընդլայնելու իրենց շրջանակը: Համոզված եմ, որ Թուրքիային չի հաջողվի խցկվել Մինսկի խմբի համանախագահների շրջանակի մեջ»:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, Սաֆրաստյանը փաստեց՝ Ադրբեջանն այն ոչ միայն վիժեցնում է, այլեւ սահմանին ուժ կիրառելով՝ սադրանքների դիմում. «Այդ կերպ ցույց է տալիս, որ շահագրգռված չէ բանակցային խաղաղ գործընթացում»:

Անդրադառնալով նոյեմբերի վերջին Նախիջեւանում կազմակերպած Ադրբեջանի լայնածավալ զորավարժություններին՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ դրանք Հայաստանին ուղղված վտանգ են ներկայացնում. «Կարծում եմ՝ Ադրբեջանը եւ Թուրքիան հնարավորություններ են փնտրում՝ ուժեղացնելու իրենց ռազմական ներկայությունը Նախիջեւանում, ինչը մտահոգիչ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031