Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՍԾՏՀ-ում Հայաստանը դաշնակիցներ չունի (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2017 16:15

Ինչպե՞ս է ստացվել, որ հայկական պատվիրակությունը չի նկատել մյուսների բացակայությունը. այս հարցն այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներն ուղղեցին Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանին:

Հիշեցնենք, անցած շաբաթ Կիեւում կայացած ՍԾՏՀ ԽՎ հոբելյանական`50-րդ նիստի ժամանակ, հայաստանյան պատվիրակությունից գաղտնի բանաձեւ է ընդունվել, որում ներառվել են չկարգավորված հակամարտությունների մասին կետեր:

Գագիկ Մինասյանը պատասխանեց`իրենք անմիջապես իմացել-հասկացել են, թե ի՞նչ է կատարվում: Թե ինչո՞ւ չեն միջամտել`չմանրամասնեց: «Այնտեղ աշխատում ենք ոչ առաջին տարին եւ գիտենք բոլոր միջոցները մեր պետական շահը պաշտպանելու համար»,- ասաց նա:

Aravot.am-ի հարցին`ինչո՞ւ տարիներ շարունակ այդ կառույցում աշխատելով հայկական պատվիրակությունը չունի գոնե մեկ դաշնակից երկիր, որը դեմ կկանգներ նման գաղտնի քննարկումներին եւ հայկական պատվիրակության հետ այդ կառույցին կմղեր իր`տնտեսական գործունեության դաշտ, Գագիկ Մինասյանն ասաց`ունենք դաշնակից`ՌԴ-ն է: Հիշեցնենք, այդ նիստի ՌԴ պատվիրակությունը հրավիրված չէր:

Թե ինչո՞ւ այլ դաշնակիցներ չունենք` տեսանյութում

Հայաստանյան պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահությունը դեկտեմբերի կեսերից վեց ամսով կստանձնի Հայաստանը. «ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում էլ նախագահությունն անցնելու է Հայաստանին: Այս ուղղությամբ մենք իսկապես շատ մեծ աշխատանք ունենք անելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031