Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Մաջնունյանին արնաքամ տեսած վկան, ըստ ամբաստանյալի, գաղտնի հեռախոսահամարով շփվել է իր հետ

Դեկտեմբեր 04,2017 15:44

Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական նիստն էր:

Սպանության մեջ մեղադրվող «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր Մուշեղ Մխիթարյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը 2 միջնորդություն ներկայացրեց դատարան:

Միջնորդություններից մեկով Մխիթարյանը դատարանին խնդրում էր գործով առանցքային վկաներից մեկի՝ Աննա Միսակյանի հեռախոսահամարներից մեկի ելքային եւ մուտքային զանգերի վերծանումներն ուսումնասիրել: Հիշեցնենք, որ այդ վկան Մուսալեռում գազի արտահոսքի հետեւանքով մահացել է: Իսկ մինչ այդ նա դատարանում պատմել էր այն մանրամասները, թե ինչպես է սպանվել Անի Մաջնունյանը եւ վստահեցրել էր, որ ինքը տեսել է՝ ինչպես է Անի Մաջնունյանը գետնին ընկած ձայներ հանում ու արնաքամ լինում:

Ըստ միջնորդության, Աննա Միսակյանը թաքցրել է, որ մոր անունով գրանցված հետախոսահամարներից մեկն ինքն է օգտագործել: Նա դատարանում ասել էր այն հեռախոսահամարները, որոնցից ինքն օգտվում է, բայց ստել էր ու թաքցրել դրանցից մեկը: Նա դատարանում նշել է, որ վախեցել է Մուշեղ Մխիթարյանից, մինչդեռ, եթե նրա այդ «թաքուն» հեռախոսահամարի ելքային եւ մուտքային զանգերը վերծանվեն, պարզ կլինի, որ նա ժամերով խոսել է Մուշեղ Մխիթարյանի հետ, եթե վախենում էր, ինչի՞ պիտի այդքան խոսեր:

Մեղադրող դատախազն ասաց, որ միջնորդությունը պետք է մերժել, քանի որ Աննա Միսակյանը չի ժխտել Մուշեղ Մխիթարյանի հետ հաճախակի ունեցած կապի մասին:

Տուժողի ներկայացուցիչ Թամարա Բաղդասարյանն էլ ասաց, որ միջնորդությունը անհիմն է. «Աննա Միսակյանը իր ցուցմունքներում հայտնել է, որ շփումներ ունի Մխիթարյանի հետ եւ այս գործի հետ կապված դա էական ոչ մի բան չի տա, միտում կա ձգձգելու նիստը: Այդ հեռախոսահամարի վերծանումով որեւէ էական հանգամանք չի բացահայտվելու, ուստի այն ենթակա է մերժման»:

Դատարանը միջնորդությունը մերժեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031