Լրահոս
Օրվա լրահոսը

Մղարթ գյուղում իրավիճակը սրվում է. փորձում են հայտնաբերել Շեկաղբյուրի ծրագրին դեմ արտահայտվողներին

Դեկտեմբեր 04,2017 15:37

ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղում իրավիճակը, կապված Շեկաղբյուրի ոսկի- բազմամետաղային ծրագրի հետ, սրվում է: Սույն թվականի դեկտեմբերի 1-ին` Մղարթում նախատեսված Շեկաղբյուրի ծրագրի հանրային քննարկման տապալումից հետո, դեկտեմբերի 3-ին «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը Մղարթի բնակիչներից ահազանգ ստացավ, որ Մղարթ են եկել «Միռամ» ընկերության համախոհները Նիվա մակնիշի 34 OP 848 համարանիշի մեքենայով և թաքուն տեսանկարահանումներ են իրականացնում` փորձելով հայտնաբերել Շեկաղբյուրի ծրագրին դեմ արտահայտվողներին: Նկարահանումն իրականացնողը նույն Շեկաղբյուրի ծրագրի համար առանց թույլտվության փոս էր փորել հանքերևակման տարածքում: Ընկերության մյուս համախոհը դեկտեմբերի 1-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանի հարցին պատասխանելու փոխարեն լրագրողի միկրոֆոնին հարվածողն էր:

Ակնհայտ է, որ այժմ «Միռամ» ընկերությունը փորձում է ազդել Մղարթ գյուղի վրա, վախի մթնոլորտ ստեղծելով, որպեսզի բնակիչները չխոչընդոտեն ընկերության այն փոքրաթիվ համախոհներին, ովքեր փորձում են օրակարգ բերել Շեկաղբյուրի վտանգավոր ծրագիրը:

Մենք` Մղարթ, Արդվի, Օձուն, Այգեհատ, Արևածագ բնակավայրերի բնակիչներս, հայտարարում ենք, որ մեկ համայնք ենք: Մենք չենք ցանկանում դառնալ հանքարդյունաբերական կցորդ, ինչն արդեն տեսել ենք Մղարթ գյուղում, երբ հանքարդյունաբերությունն աղտոտել է գյուղի մաքուր ռեսուրսները` ջուրը, հողը, օդը` չկրելով որևէ պատասխանատվություն: Մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ` զարգացնել մեր Օձուն մեծ համայնքը կայուն, երկարաժամկետ, շրջակա միջավայրի համար անվտանգ տնտեսություններով և թույլ չենք տա խոչընդոտել մեր զարգացման ծրագրերին:

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031