Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կինոկենտրոնի տնօրեն. «2018-ի հայտերը դեռ չենք քննարկել»

Դեկտեմբեր 04,2017 14:56

Aravot.am-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանից հետաքրքրվեց`ինչո՞ւ են ծածուկ պահվում կինոկենտրոնին ներկայացված ֆիլմերի հայտերի քննարկման արդյունքները, եւ ըստ կինոյի մարդկանց` ինչո՞ւ այդ գործընթացը թափանցիկ չէ:

«Քննարկումներ եղե՞լ են, որ ծածուկ են պահվել…Եթե մենք հավաքվում ենք, դա չի նշանակում, որ 2018-ի հայտերն ենք քննարկել, մենք ընթացիկն ենք քննարկել`2017 թ. լիքը հարցեր»,-ասաց կինոկենտրոնի տնօրենը:

Նա կրկին շեշտեց, որ 2018-ի հայտերը չեն քննարկվել. «Դրանք այնքան շատ են, 40-ից ավելի, դեռ գեղարվեստական խորհուրդը կարդում է այդ ամենը, եւ գործընթացն այդքան արագ չի կարող լինել: Մենք նույնիսկ կանոնակարգն ենք որոշում, որը մի քանի փուլից պետք է լինի, պետք է լինեն փիչինգներ եւ այլն… Ուզում ենք մարդիկ կարդան հասկանան, թե ո՞ր նախագիծն է որպես գեղարվեստական գործ պիտանի, կամ փաթեթն ի՞նչ է իրենից ներկայացնում տեխնիկական եւ ստեղծագործական առումով: Գնահատման բալային համակարգ ենք մշակել, որ միայն այո եւ ոչ չլինի: Ամեն ինչ առցանց է արվելու, որ թափանցիկ եւ փաստերով լինի: Հետո կամփոփեմ իրենց ուղարկած առաջին էտապը, կտեսնենք՝ ինչ նախագծեր են մնում, ապա նոր կհավաքվենք, կորոշենք օրերը, որ մարդիկ գան իրենց նախագծերը ներկայացնեն»:

Անդրադարձ եղավ նաեւ գործընթացների թափանցիկությունն ապահովելու համար լրագրողների ներկայությանը: «Դա ես չեմ որոշում, եթե գեղարվեստական խորհուրդը համաձայն լինի, ես խնդիր չունեմ: Ես որպես ՊՈԱԿ-ի տնօրեն քվեարկելու իրավունք չունեմ: Աշխատում եմ չխառնվել այդ ամենին, ուզում եմ, որ իրենք որոշեն գեղարվեստական մասով, բայց ժողովներին միշտ ներկա եմ լինում, որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվում: Մեր մյուս հավաքին խոսվելու է, թե ինչ ձեւաչափով պետք է արվեն մեր փիչինգները, ես էլ կներկայացնեմ նաեւ առաջարկը, որ լրատվական միջոցներն էլ ներկա լինեն»,-ասաց Շուշանիկ Միրզախանյանը:

Նա հավաստիացրեց, որ իր օրոք ձեւավորված խորհրդի անդամները հիմնականում կինոքննադատներ են, որոնց անունները չցանկացավ այս փուլում հրապարակել, թեեւ բոլորի անուններն էլ հայտնի են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Շուշանիկ Միրզախանյանի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031