Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս քաղաքագետ Միրզոյանը կատեգորիաների է բաժանել իր հայ քննադատներին

Դեկտեմբեր 04,2017 14:32

Ռուսաստանում ապրող ռուսամետ քաղաքական գործիչ Գևորգ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրառում է հրապարակել՝ փորձելով դասակարգել ՆՏՎ-ի «Հանդիպման վայրը» հաղորդմանն իր վերջին մասնակցության մասին կարծիքներ արտահայտող հայերին:

«Նախ, քննադատների 90 տոկոսի հաղորդագրությունները «հանցագործ Պուտինի և Ռաշկայի ծառա» ոճում էին, ինչը, ըստ էության, լավ է: Դրանք առանց այն էլ անուղեղ ռուսաֆոբներ են և (որպես հետևանք) հայաֆոբներ, որոնք փորձում են կործանել Հայաստանը: Այլ կերպ ասած՝ հակաները:

Երկրորդ, քննադատաբար տրամադրվածների ավելի քան 90 տոկոսը (պարտադիր չէ՝ առաջին խմբին պատկանող) իրենց դիրքորոշումը փաստարկում էին «հայն իրավունք չունի այդպես խոսել» ձևով: Հիանալի է, նշանակում է՝ իրական հակափաստարկներ նրանք չունեն, նրանք պարզապես վիրավորված են, որ թարախը դուրս է գալիս: Ցավոք, նեխածությունը ներսում այնքան շատ է, որ դեղամիջոցներով բուժել այլևս հնարավոր չէ, պետք է թարախապալարը հատել: Այլ կերպ ասած՝ մահ: Նրանց համար ևս մեկ անգամ կրկնեմ Քիսինջերի բանաձևը. ես նախ քաղաքագետ եմ, հետո ռուս, հետո՝ հայ: Եվ այստեղ Գոլդա Մեյերի պատասխանը (Իսրայելում կարդում են աջից ձախ) չի աշխատում: Իրերին տալ այնպիսի անվանում, ինչպիսին որ կան՝ իմ աշխատանքն է՝ որպես քաղաքագետ, և իմ պարտքը՝ որպես ռուս և որպես հայ:

Ես կշարունակեմ զբաղեցնել նման սթափ դիրքորոշում՝ խոսել հայկական Ղարաբաղի մասին (տարածքը պատկանում է նրան, ով այն վերահսկում է), Հայաստանի՝ դիվերսիֆիկացիայի իրավունքի մասին (թեկուզ և վիրտուալ), Արևմտյան Հայաստանը վերադարձնելու հանրային անիմաստ երազանքների մասին, Ցեղասպանության միջազգային ճանաչման արշավի վնասակարության մասին, և այն մասին, որ շրջափակման մեջ գտնվող հայկական պետությանն անհրաժեշտ է սթափ նայել իրերին՝ առանց ամբարտավանության և անցյալի հզորությանը հղումների: Հենց սթափությունը, և ոչ թե ամբարտավանությունն է թույլ տվել հայերին գոյատևել այսքան դարեր քաղաքակրթությունների խաչմերուկում: Եթե ինչ-որ մեկին դա դուր չի գալիս, դա Ձեր իրավունքն է. մենք ապրում ենք ազատ երկրում:

Վերջապես, երրորդ, ես շատ ուրախ եմ, որ այս վեճի ամբողջ ընթացքում ինձ կողմ արտահայտվեցին մեծ թվով հայեր: Որոնք վախենում են արտահայտել նույնպիսի մտքեր (չցանկանալով հայտնվել տեղի շիզայի կողմից անվանարկման արշավի տակ), բայց կիսում են իմ տեսակետը: Գուդ:

P.S. Այնպես, որ դիմում եմ, ռուս հետևորդներից սրա հիման վրա եզրակացություն արեք և հասկացեք, որ մեկնաբանություններում ալիքը ամբողջ Հայաստանը չէ: Մարդկանց մեծ մասը, որոնք իսկապես աշխատում են, և ոչ թե դատարկախոսում, ջերմ են վերաբերվում Ռուսաստանին և չեն տառապում մեծամտության մոլուցքով կամ բարդույթներով: Որքան էլ որ փորձեն ձեզ համոզել նրանք, ում դա ձեռնտու է»,- գրել է Միրզոյանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031