Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եղնուկյանը «Սասնա ծռերին» տեղեկություններ է փոխանցել ռադիոկապի շահագործման վերաբերյալ»

Դեկտեմբեր 04,2017 14:08

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով դատական նիստում այսօր հրապարակվեց նաեւ ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի մեղադրական եզրակացությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: Եղնուկյանը քանիցս հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարո Եղնուկյանը, համոզված լինելով, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսազանգերը գաղտնալսվում են եւ կարող են սահմանափակվել իրավապահների կողմից, միջոցներ է ձեռնարկել՝ ուղղված ռադիոկապ ունենալու գործողություններին: Մասնավորապես, նա խմբի անդամներին տեղեկություններ է փոխանցել ռադիոկապի շահագործման վերաբերյալ:

«Իրավապահների հանդեպ հանրության շրջանում բացասական վերաբերմունք ստեղծելու նպատակով՝ Կարո Եղնուկյանը նպաստել է խմբի անդամների՝ սննդից թունավորում ստանալու, սնունդ չունենալու, իրավապահների հետ բանակցային գործընթացի տապալման մասին ապատեղեկատվության տարածմանը»,-ասվում է մեղադրական եզրակացության մեջ: Նաեւ նշվում է, որ Եղնուկյանի ձերբակալմամբ կասեցվել են նրա հետագա ապօրինի գործողությունները, որոնք պետք է ուղղված լինեին «Սասնա ծռերին» օժանդակելուն:

Մեղադրական եզրակացությունների հրապարակումը կշարունակվի հաջորդ նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031