Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովի նախագահ. «Ես ազնիվ մարդ եմ, որեւէ զարտուղի բան չեմ արել»

Դեկտեմբեր 04,2017 13:33
atestacia

Դեկտեմբերի 7-ին նշանակված են ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի աթոռի համար ընտրություններ, եւ դատելով թեկնածուների թվից, թեժ պայքար է սպասվում, թեեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասել էր, որ ընդամենն այդ կառույցի անունն է հմայիչ:

ԳԱԱ նախագահին հարցրինք` ինչո՞ւ է ընտրությունների անցկացման վայր ընտրվել բյուրոյի տարածքը, որը փակ կառույց է, եւ ոչ թե ԳԱԱ-ն, մանավանդ Փորձաքննությունների ազգային բյուրոն ակադեմիայի ենթակայությամբ է գործում:

«Գաղափար չունեմ, ոչինչ ասել չեմ կարող…»,-ասաց պարոն Մարտիրոսյանը:

Aravot.am-ը հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մինասյանին էլ նույն հարցը տվեց: «Ընտրությունն այդ հիմնարկի համար է, դրա համար էլ այդ հիմնարկում ենք անում: Հավաքվելու են մարդիկ, որոշելու են, թե ում ընտրել, հետո ինտերվյու կանեք, ամեն ինչ կիմանաք»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Մեր դիտարկմանը, որ ընտրությունները Փորձաքննությունների ազգային բյուրոյում կայանալու դեպքում լրագրողները չեն կարողանա հետեւել ընթացքին, Մինասյանը պատասխանեց, որ ամեն ինչ բաց է լինելու, արդյունքներն էլ հրապարակվելու են:

Նրանից հետաքրքրվեցինք` որքանով է հավաստի այն տեղեկությունը, որ ինքն աշխատում է թեկնածուներից մեկի` Դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Արգամ Հովսեփյանի օգտին եւ բոլորին հորդորում է ձայնը հենց նրան տալ, պարոն Մինասյանը պատասխանեց. «Ես որեւէ մեկի օգտին չեմ աշխատում, այդ տեղեկությունները սին են: Ես ազնիվ մարդ եմ, ամբողջ կյանքում որեւէ զարտուղի բան չեմ արել: Երբ օրը գա, ես այդ օրը կորոշեմ, թե ում օգտին եմ իմ ձայնը տալու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031