Լրահոս
Օրվա լրահոսը

Հին սրբապատկերի յուրացում կամ վնասում, մանկապղծություն եւ անբարո վերաբերմունք ու վիրավորանքներ ծղալթբիլեցիների նկատմամբ. հայց են ներկայացրել ընդդեմ իրենց հոգեւորականի (տեսանյութ). akhaltskha.net

Դեկտեմբեր 04,2017 11:57

akhaltskha.net. Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի բնակիչները հոկտեմբերի 18-ին հայց են ներկայացրել Վրաստանի դատախազություն ընդդեմ իրենց քահանայի։ Գյուղացիների խոսքերով դատական հայցը ընդդեմ կաթոլիկ եկեղեցու վարդապետ Անատոլի Իվանյուկի կազմված է երեք մեղադրանքներից։ Դրանք են հին սրբապատկերի յուրացում կամ վնասում, մանկապղծություն եւ անբարո վերաբերմունք ու վիրավորանքներ ծղալթբիլեցիների նկատմամբ։

«Մեր եկեղեցում կար Էրզրում քաղաքից բերված մի հին ու արժեքավոր սրբապատկեր, որի վրա պատկերված էր Տիրամայրը մանուկ Փրկիչը գրկում։ Այդ նկարում Տիրամոր ձեռքերը եւ ոտքերը պատված էին արծաթով։ Իսկ պսակը ոսկով էր պատված։ Տարիներ առաջ առանց մեր գյուղի հասարակությանը հաշվի առնելու հոգեւորական Անատոլի Իվանյուկը տարավ սրբապատկերը Մոսկվա եւ եկեղեցի վերադարձրեց նման մի նկար, որը ավելի շատ նման է վատ պատրաստված բնօրինակի, որում բացակայում են արծաթե ձեռքերը, ոտքերը եւ ոսկուց պատրաստված պսակները, ինչպես նաեւ շատ ուրիշ մասեր։ Կան մարդիկ, որոնք հաստատում են, որ իրական սրբապատկերը վաճառվել է։ Մենք այս առիթով պահանջում ենք, որ անցկացվի անկախ փորձաքննություն եւ ամեն ինչ պարզվի,  քանի, որ նկարը շատ մեծ հոգեւոր արժեք ունի մեզ համար»,-ասում է Ծղալթբիլայի բնակիչ Դարբինյան Հովհաննեսը։

Ըստ 85 ամյա Հովհաննես Դարբինյանի կան բազմաթիվ տուժածների վկայություններ, որոնք խոսում են մանկապղծության եւ բռնության դեպքերի մասին։

Նա նաեւ պատմեց, որ այդ ամենից բացի ազգությամբ լեհ Անատոլի Իվանյուկը բազմաթիվ անգամ անմարդկային վերաբերմունք է դրսեւորել գյուղի բնակչության նկատմամբ Պատարագի քարոզների ժամանակ անվանելով մարդկանց անասուններ։ Նրա խոսքերով տվյալ հոգեւորականը նույնիսկ արել է այնպիսի  արտահայտություններ, որոնք վիրավորում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Պատարագի քարոզների ժամանակ ասել է ձեզ ոչ թե մեկ միլիոն ու կես պետք է սպանեին թուրքերը, այլ ամբողջ ցեղը պետք է սպանեին, որ մի հատ հայ չմնար»,-պատմում է Հովհաննես Դարբինյանը։ Akhaltskha.Net-ի հարցին թե տվյալ արտահայտությունների ժամանակ եւս ոչ ոգ ժողովրդից ձայն չի հանել, Հովհաննես Դարբինյանը պատասխանել, որ ոչ ոգ քանի, որ մարդիկ վախենում են նրա անեծքներից ու վրեժխնդրությունից։

Մեկ այլ ծղալթբիլեցի կին, որը չցանկացավ անունը հրապարակել պատմում է, որ իրենց նկատմամբ տվյալ հոգեւորականը չափազանց վիրավորական ու ամոթալի բառեր է օգտագործել։ Նրա խոսքերով նա նաեւ խորհուրդներ է տվել, որոնք վայել չեն ոչ միայն հոգեւորականին այլ նաեւ ցանկացած նորմալ մարդու։( Բարոյական սկզբունքներից ելնելով չենք ցանկանում մեջբերել տվյալ կնոջ պատմածը Անատոլի Իվանյուկի վիրավորական խոսքերի վերաբերյալ)

Գյուղի բազմաթիվ բնակիչների խոսքերով, իրենց հոգեւորական Անատոլի Իվանյուկը շատ հաճախ հրաժարվում է կնունք եւ թաղում իրականացնել այն անձանց ընտանիքի անդամների համար, որոնք բողոքել են, կամ դեմ են եղել վարդապետի վերոնշյալ արարքներին։

Ըստ ծագումով ծղալթբիլեցի հայր Հովսեփ Մելիքսեթյանի, առնվազն 10 քահանա գրավոր կամ բանավոր կերպով դիմել են եկեղեցական ղեկավարությանը Անատոլի Իվանյուկի անվայել վարքի վերաբերյալ, սակայն բողոքները մնացել են անպատասխան:

«Փաստացի բոլոր տուժողները, որոնք սեռական կամ այլ բնույթի բռնությունների պատճառով վերջի տարիներին գրել են մինչեւ Վատիկան, մնացել են առանց որեւէ պատասխանի եւ արդյունքում արդեն 27 տարի ժողովուրդը զրկված է լիարժեք հոգեւոր խնամքից ու հարգալի վերաբերմունքից իրենց ժողովրդապետի կողմից», ասում է ծագումով ծղալթբիլեցի հայր Հովսեփ Մելիքսեթյանը:

Ծղալթբիլեցիների խոսքերով, չնայած բոլոր փաստերի, տվյալ հոգեւորականը մեծ աջակցություն ու համակրանք ունի կաթոլիկ եկեղեցու վերեւներում։ Եւ այդ իսկ պատճառով բազմաթիվ անարդյունք նամակներից եւ դիմումներից հետո, որոնք ուղղված էին կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին ու այլ մեծավորներին, ժողովուրդը որոշում ընդունեց դիմել Վրաստանի դատախազությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031