Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը գնահատում է Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի դիրքորոշումն ԱլԳ հարցում. Լավրով

Դեկտեմբեր 04,2017 11:45

Ռուսաստանը գնահատում է Բելառուսի դիրքորոշումը՝ չքաղաքականացնել «Արևելյան գործընկերության» ձևաչափը Ռուսաստանի հարցով և բնականոն հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք բարձր ենք գնահատում Բելառուսի և «Արևելյան գործընկերության» այլ մասնակիցների կոշտ դիրքորոշումը նման փորձերի (հակառուսական քաղաքականություն իրականացնելու-խմբ.) դեմ»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Բելառուսը թույլ չի տվել հակառուսական տրամադրվածություն հաղորդել ԱլԳ ամփոփիչ հռչակագրին, և դա վկայում է այն մասին, որ նա ցանկանում է բնականոն հարաբերություններ ունենալ եվրոպական երկրների հետ:

«Մենք որևէ կասկած չունենք Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Լավրովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031