Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր օր վերելակից օգտվելը շատ ավելի վտանգավոր է, քան նախորդ օրը

Դեկտեմբեր 04,2017 15:00

Կրկին լուր տարածվեց, որ 60-ն անց մի քաղաքացի վերելակի հորանն է ընկել եւ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել: Դեպքը պատահել է Խորենացի փողոցի թիվ 30 շենքում: Այս տարվա ընթացքում սա որերորդ նման դժբախտ պատահարն է: Եղել են նաեւ մահվան ելքով դեպքեր:

Քաղաքացիների կյանքի անվտանգությանն առնչվող այս խնդիրը տասնյակ տարիներ է՝ լուծում չի ստանում: Յուրաքանչյուր օր վերելակից օգտվելը դառնում է շատ ավելի վտանգավոր, քան նախորդ օրը, քանի որ բազմաբնակարան շենքերում օգտագործվող այդ վերելակների մեծ մասը, փորձագետների գնահատմամբ, դեռեւս 10-12 տարի առաջ սպառել են ֆիզիկական մաշվածության բոլոր հնարավոր ժամկետները:

Ամեն անգամ, երբ խնդիրը բարձրաձայնվում է, քաղաքային իշխանություններն ասում են` բյուջեում փող չկա: Սակայն փոխարենը տարին մի քանի անգամ միլիոններ են ծախսում հանրային նշանակության միջոցառումների կազմակերպման համար, միեւնույն փողոցն էլ տարվա մեջ մի քանի անգամ ասֆալտապատում:

Քաղաքապետարանն այս խնդրին համակարգային լուծում տալու համար ներդրող է փնտրում, սակայն մինչ այժմ ոլորտում ներդրում անել ցանկացող չի հայտնվել: Այսինքն` մոտ ապագայում էլ վերելակային պարկը թարմացնելու հույսեր գրեթե չկան:

 

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

02.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել