Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ որոշ երկրներ փորձում են ԱլԳ-ն օգտագործել հակառուսական նպատակների համար. Լավրով

Դեկտեմբեր 04,2017 11:11

ԵՄ և «Արևելյան գործընկերության» որոշ երկրների նպատակ ունեն օգտագործել այդ ձևաչափը հակառուսական նպատակների համար, դա անհեռանկարային է: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«ԵՄ-ի մեջ մտնող որոշ երկրների մոտ ցանկություն կա օգտագործել «Արևելյան գործընկերությունը» հակառուսական նպատակներով: Նրանք շատ չեն, բայց իրենց բավականին ագրեսիվ են պահում: Դա արտահայտվեց, այդ թվում, մի քանի օր առաջ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթում»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ «ԵՄ երկրների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ դա կլինի հերթական փորձը անպիտան միջոցներով», և «հակառուսական խայծ գցել ԱՊՀ անդամ-երկրների հետ ցանկացած հարաբերություններում՝ անարդյունավետ է և անհեռանկարային»:

«Մենք, իհարկե, տեսնում ենք՝ ինչպես են իրենց պահում մեր ուկրաինացի, մոլդովացի և վրացի գործընկերները: Բայց կրկնեմ ևս մեկ անգամ, նրանց չի հաջողվի, ես համոզված են, որ չի հաջողվի «Արևելյան գործընկերության» ամբողջ սխեման տանել հակառուսական հունով»,- ասել է Լավրովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031