Լրահոս
Օրվա լրահոսը

Տապակած նեխուր

Դեկտեմբեր 03,2017 11:28

Ո՞վ չի սիրում տապակած կանաչի` մանդակ, սիբեխ, սպանախ, եղինջ, ճնճղապաշար, պարոն բանջար, բազուկի ճավեր, խնջլոզ…. Գարնանը դաշտերում աճած եւ տապակելու ենթակա կանաչիներն անթիվ են, սակայն ձմռանը բավարարվում ենք միայն սպանախով եւ բազուկի տերեւներով, եթե նախապես սառցախցիկում չենք պահել մյուս կանաչիներից:

Սակայն շատ համեղ է նաեւ տապակած նեխուրը (քարավուզ), որն ավելի օգտակար է, բնականաբար, թարմ վիճակում` աղցանների մեջ, մզվածքի տեսքով: Բայց, եթե ուզում եք պատրաստել որեւէ մատչելի եւ համեղ, նաեւ` շատ արագ պատրաստվող ճաշ` տապակած նեխուրն իսկականն է:

Անհրաժեշտ մթերքները

1 մեծ կապ նեխուր

1 գլուխ սոխ

2-3 պճեղ սխտոր (պարտադիր չէ)

Բուսական յուղ-2 ճաշի գդալ

Կարագ-1 ճաշի գդալ

Ձու-4 հատ

Համեմուքներ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Նեխուրը լավ լվացեք: Ցողունները կտրատեք 2-3 սմ երկարությամբ կտորների, տերեւները` կիսեք:

Սոխն ու սխտորը մաքրեք, կտրատեք:

Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, ավելացրեք սոխն ու սխտորը, երբ կտապակվեն, ավելացրեք կարագը, կարմիր եւ սեւ պղպեղները, ապա` կտրատած թարմ նեխուրը (նախապես խաշելու կարիք չկա, շատ արագ է տապակվում): Խառնեք, փակեք կափարիչով եւ թողեք 7-8 րոպե: Դրանից հետո ավելացրեք լավ հարած հավկիթները, որի մեջ նաեւ աղ արեք: Կրկին խառնեք, որ ձուն ամբողջությամբ տարածվի, փակեք կափարիչով, եւ մի րոպեից անջատեք: Մատուցեք տաք-տաք: Կարող եք մատուցել մածունով, ինչպես նաեւ` բալզամիկ քացախով:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031