ՎԱԴԱ- ի հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Մաքլարենը, որը հետաքննել է Ռուսաստանի պետական դոպինգ ծրագիրը, ռուսական լրատվամիջոցներից մեկին հայտարարել է, թե ՄՕԿ-ը պետք է ինչ-որ կոլեկտիվ պատասխանատվություն կիրառի:
Նա ասել է, թե մասնակիորեն է ծանոթ Գրիգորի Ռոդչենկովի օրագրերին եւ հերքել ռուսական մամուլի հաստատումները, թե հանձնաժողովը հիմնվել է միայն Ռոդչենկովի ցուցմունքների վրա: Թե կոնկրետ քանի՞ վկա է ունեցել հանձնաժողովը, Մաքլարենը չի բացահայտել, սակայն ակնարկել է, թե երեքից ավելի:
Ռուսաստանի մարզիկների որակազրկման մասին Ռիչարդ Մաքլարենը ասել է. «Իմ կարծիքով այստեղ պետք է կոլեկտիվ ինչ-որ պատժամիջոց կիրառել: Կոնկրետ՝ ինչպիսի՞, շատ բարդ հարց է»: Իսկ իր զեկույցի մասին ասել է. «Իմ առջեւ միանգամայն կոնկրետ խնդիր է դրված եղել. կազմել առավելագույնս հավաստի եւ ամբողջական զեկույց՝ օգտագործելով ինֆորմացիայի աղբյուրները: Հենց դա էլ ես արել եմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ