«Զորամասերը ղեկավարվում են, տեխնիկան մարտունակ վիճակում է, անձնակազմն էլ պատրաստված է կրակ վարելու համար»,-Արցախում այսօր անցկացված զորավարժությունների ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Նա նշեց, որ ՀՀ ու Արցախի ԶՈՒ միասնական զորամիավորումը կազմավորվել է չորս ամիս առաջ. «Հակառակորդին չես կարող միայն պաշտպանությամբ ջախջախել: Այս խմբավորումը նախատեսված է հարձակվելու, հակառակորդին մասնատելու եւ ամբողջությամբ ջախջախելու համար: Սա էր զորավարժության նպատակը»,-նշեց նա:
Անդրադառնալով այն փաստին, որ օրերս Ադրբեջանում եւս զորավարժություններ են անցկացվել, Մովսես Հակոբյանն ընդգծեց՝ հայկական ուժերի զորավարժությունները պայմանավորված չեն հակառակորդի զորավարժություններով եւ այս տարվա համար նախապես ծրագրված չեն եղել:
«Լավ են անում, որ զորավարժություններ են անցկացնում…կարեւոր է, որ մեր հակառակորդն արժանի լինի, որպեսզի մենք հաղթենք արժանի, ոչ թե թույլ հակառակորդին»,-վստահեցրեց Մովսես Հակոբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Արժանի թշնամին էլ հայե?րս ենք: Ադրբեջանի զորքը սահմանին թողած՝ կարապետյանական գող-թալանիչներն անցել են հայ ժողովրդի գլուխն ուտելուն
Մոսո, ինչ էիր աշխատում Սամվել Բաբայանի մոտ և ինչ ես դառել:
Մեծ-մեծ մի խոսի, սովորիր գործ անել: Օգնիր հերոսներին, կռիվը մոտ է, գոնե դրանով
կաշիդ փրկիր: