Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի միջեւ ռազմական գործակցության շրջանակում հայկական երկրորդ հանրապետության տարածքում այսօր զորավարժություններ անցկացվեցին: Երկու հանրապետությունների ԶՈՒ միասնական զորախումբը նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է իրականացնում՝ նպատակ ունենալով ցույց տալ ստորաբաժանումների պատրաստվածությունը եւ ունակությունները՝ հարձակողական գործողության դեպքում:
Արցախ այցելած լրագրողների հետ զրույցում միասնական զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը տեղեկացրեց՝ ըստ զորավարժության սցենարի՝ հակառակորդը ճեղքել է հայկական կողմի առաջնագիծը, վերջինս էլ սկսում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:
«Մենք հիմնականում վարում ենք հարձակողական մարտ. այսինքն, ոչ միայն կանգնեցնում ենք հակառակորդին, այլեւ մեծամասշտաբ հարձակում իրականացնում՝ մինչեւ վերջնական ջախջախում»,-նշեց Տիգրան Փարվանյանը:
Տարածքի օդային հետախուզումը կատարվում է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Ավարտին հրամանատարներն արձանագրեցին, որ միասնական զորամիավորումն իր առջեւ դրված խնդիրը կատարել է հաջողությամբ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Գյուլնազ տատի հեքիաթներից» – նշեց Տիգրան Փարվանյանը:
Հետո—Վերցնում է մի թուղթ,
Գրում է.—«Ում որ հարկն է.
Տալ մուժիկին մի զույգ կոշիկ»։