Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախամտի տանը հետևել է ՀՀԿ 15-րդ մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի թիմային-անհատական առաջնության ընթացքին: Արդեն ավանդական դարձած առաջնությանն այս անգամ մասնակցել են Երևանի 9 և մարզային 8 տարածքային կազմակերպությունների թիմեր: Թիմային պայքարում հաղթողի գավաթին է արժանացել ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը հաջորդաբար գրավել են ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն տարածքային կազմակերպությունների թիմերը: Հաղթող թիմերին պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը:
Պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով են պարգևատրվել նաև մրցաշարի անհատական առաջնության մասնակիցները, ինչպես նաև միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցած տարեց տղամարդ և կին մասնակիցները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն