Բրիտանական «Լեգատում ինստիտուտ» վերլուծական կենտրոնը կազմել է աշխարհում բարեկեցության 2017թ. ինդեքսը, որի համաձայն այդ ուղղությամբ աշխարհում դրական տեղաշարժեր են կատարվել, բայց ոչ բոլոր երկրներում:
Վարկանիշային աղյուսակը կազմվել է հաշվի առնելով 9 չափանիշներ. տնտեսություն, բիզնես միջավայր, կառավարում, կրթություն, առողջապահություն, անվտանգություն, անձի ազատություն, սոցիալական կապիտալ, բնապահպանություն:
149 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը: Տարածաշրջանի երկրներից առավել բարձր հորիզոնականում է Վրաստանը (84): Թուրքիան 88-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 106:
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է Նորվեգիան: Նրան հաջորդում են Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Շվեդիան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ