Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցադրվեցին չորս ուսանողների ֆիլմերը

Դեկտեմբեր 02,2017 17:45

Կինոյի տան փոքր դահլիճում օրերս ցուցադրվեց 4 երիտասարդ հեղինակների` Մանե Բաղդասարյանի «Ադապտացիա», Նվեր Հովհաննիսյանի «Ապրելու արվեստը»,Գևորգ Եփրեմյանի «Սևանի լռությունը», Ստելլա Տեր-Հակոբյանի «Խնուսիկ» ուսանողական ֆիլմերը:

Մանե Բաղդասարյանի «Ադապտացիա» ֆիլմը նկարահանվել է Երևանում: Նպատակ է ունեցել իմպրեսիոնիստական,մոնտաժային ֆիլմ ստեղծել և չմտածել կադրերի անցումների մասին և դրանք որպես ներկապնակ ընդունել: Ֆիլմը ստեղծելու ընթացքում շարժվել է զգացողություններով և փորձել է տպավորություն ստեղծել:

Հեղինակն ասաց, որ փորձել է ցույց տալ այն ժամանակները որ առկա են, այն մարդկանց, որոնք ժամանակի ընթացքում ադապտացվում են ինչ-որ իրավիճակների: Հեղինակին հաջողվել է այնպես նկարահանել մարդկանց ,որ իրեն չնկատեն, սակայն դա նպատակադրված չի եղել:

Ֆիլմը 4 միջազգային մրցանակ է ստացել 2-ը` Ռուսաստանում,Չինաստանում և Հայաստանում:

Նվեր Հովհաննիսյանի «Ապրելու արվեստը» ֆիլմը երիտասարդ քանդակագործի մասին է,որն ամուսնանալով և երեխաներ ունենալով չի զբաղվում իր սիրելի գործով:Օրվա հացի խնդիրը լուծելու համար սկսում է բանջարեղեն վաճառել: Ֆիլմի միջոցով ցույց է տալիս մի երևույթ, երբ ճակատագիրը կարող է կտրուկ փոխվել,այդ փոփոխության մեջ մարդն ինչպես կարող է գտնել ինքն իրեն:

Ասում է եթե մարդ կորցնի իր հետաքրքրությունը,ապա մարդ կսպանի ինքն իրեն:Նրա ցանկությունն է,որ տաղանդավոր մարդիկ չհիասթափվեն ոչ մի բանից,գտնեն այնքան մեծ ուժ որ չթողնեն իրենց սիրելի գործը:

Սևանա լճի գեղեցկությունը լռության մեջ, արևածագից մինչև մայրամուտ,իր բոլոր գույներով ներկայացված է Գևորգ Եփրեմյանի «Սևանի լռությունը» պոետիկ ֆիլմում:

Ֆիլմը որևէ մրցանակաբաշխության չի մասնակցել:

2 բնակիչ ունեցող Խնուսիկ գյուղի պատմությունն է ներկայացրել Ստելլա Տեր-Հակոբյանը համանուն ֆիլմում: Գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում,նախկինում գյուղի անվանումն եղել է Արագածոտն,այժմ`Խնուսիկ: Հեղի ակը գյուղը մեծ դժվարությամբ է գտել ասում է մի պահ հույսը կորցրել էր որ կհասնի գյուղ: Մի գյուղի պատմության մեջ անդրադարձել է գյուղերի ցավոտ թեմաներից մեկին`բնակչության նմազմանը:

Այս գյուղում ապրում են միայն ամուսինները իրենց խնդիրներով ու առօրյա հոգսերով: Ամուսիններն ունեն զավակներ և թոռներ ովքեր ապրում են Աշտարակում և ամառներն են գալիս գյուղ:Գյուղի բնակչի խոսքով իրենցից հետո գյուղում նույնիսկ իր հետնորդները չեն գալու: Ծիծաղում և ասում գյուղն իրենցով է փրկվելու:

Ցուցադրված 4 ֆիլմերն էլ արժանացան ներկաների բարձր գնահատականին և համակրանքին:

 Սվետա ՊԱՊՈՅԱՆ                      

Կադրեր՝ երիտասարդների ֆիլմերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031